Գլխավոր

Մեր մանկապարտեզում Ձեր երեխաները կգտնեն ընտանեկան ջերմություն, սեր և խստապահանջ վերաբերմունք: Ուզում ենք հատկապես ընդգծել, որ մեզ համար չափազանց կարևոր է մեր մանկապարտեզ հաճախող երեխաների անհատականությունը, ազատ և ինքնուրույն մտախոհությունը, ինքնատիպությունը:

 Եվ մենք խոստանում ենք, որ մեր սաներին կրթելու ենք ոչ միայն անհրաժեշտ գիտելիքներով, հմտություններով, համակեցության կանոններով, այլև ըստ ամենայնի զարգացնելու ենք նրանց անհատականությունը:

  Մեզ մոտ Ձեր երեխաները պարապմունքներից դուրս իրենց ժամանակը կանցկացնեն գրավիչ, հետաքրքիր և սիրված խաղերով` հրաշալի կահավորված խաղասրահներում` մշտապես գտնվելով բարձր որակավորում ունեցող դաստիարակների և դայակների խնամքի ներքո:

  Դուք կարող եք վստահ լինել, որ Ձեր երեխաների, մեր երկրի լիարժեք քաղաքացիների, նոր սերնդի դաստիարակության բարդ գործը այստեղ գտնվում է արժանավոր մարդկանց ձեռքում: Կարող եք նաև համոզված լինել, որ Ձեր երեխաներն անցնելու են զարգանալու, ինքնակատարելագործվելու և մշտապես սովորելու ճանապարհ, որպեսզի մի օր իրենց կայացած, հաջողակ և անկախ մարդ զգան: